19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Սեդրակովիչն, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամ է. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Պեսկովն աբսուրդային է համարել միտքը, թե Քոչարյանը Մոսկվայի հետ է համաձայնեցնում իր գործողությունները, մասնավորապես` Հայաստանի քաղաքական կյանքում մասնակցելու իր ցանկության հետ կապված քայլերը: «Հայաստանի քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք չունեն իրենց գործողությունները համաձայնեցնելու ՌԴ նախագահի հետ: Սա հարցի բացարձակ աբսուրդ ձևակերպում է:

Ինքը` Ռոբերտ Սեդրակովիչն, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամ է: Նա Հայաստանի շահի, ՌԴ հետ փոխհամագործակցությունը հետագայում ևս զարգացնելու և խորացնելու համոզված ջատագովն է: Նա մարդ է, ով քիչ ջանքեր չի ներդրել իր երկրի զարգացման համար, մենք գոհունակությամբ փաստում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցն են: Դա մեզ համար կարևոր է»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ