27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում դաժան ներքաղաքական ճգնաժամ է. ուրբաթ օրը Փաշինյանը զանգահարեց Պուտինին, բայց ի պատասխան կողմերին զսպվածության կոչ ստացավ. «Россия 1» /Տեսանյութ/

 Ռուսաստանի «Россия 1» ալիքն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ «Իսկանդերի» մասին Փաշինյանի ասածը նրան չներվեց:

«Սռաջին հերթին Իսկանդերը դա 80-ականների զենք չէ, այլ իր դասում աշխարհի լավագույն, գերճշգրիտ հրթիռն է, 21-րդ դարի սպառազինություն, որը գերազանց իրեն դրսևորեց Սիրիայում, և հետո՝ ի՞նչ է նշանակում «հրթիռը պայթել է 10 տոկոսով»։

Ռուսաստանի ԳՇ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը կարծես զսպում էր ծիծաղը, երբ հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդեր» հրթիռներ չեն կիրառվել։ Ռուսաստանի ՊՆ-ն հապաղում էր Փաշինյանին արձագանքելու հարցում, որպեսզի ավելի չսրեր իրավիճակը»,-նշում է Կիսիլյովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ