09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավինյանի թափը կհերիքի՞․ Իրավունք

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրա­պարակել եւ մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորու­թյուններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշի­նյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր:

Ընդ որում, իրեն պաշտոնանկ անելու մեջ տեսնում է իշխանության շահագրգռվածությունը, բայց չի հիշում, որ լինելով ամենառուսամետ համալսարանի ռեկտորը՝ այդպես էլ չհերքեց իր կապը «Սասնա ծռերի» հետ, որոնք ուղիղ թշնամի են համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: 

Մինչդեռ մամուլում տեւական ժամանակ շրջանառվում էր նրանց քաղաքական համագործակցության մասին: Ինչեւէ, նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ Դարբինյանն այսօր գտել է կառավարությունում պաշտպան՝ ի դեմս Հայ-ռուսական համալսարանի նախկին ուսանող, այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի:

Նա, ըստ էության, ամեն ինչ կանի, որ Դարբինյանը մնա ռեկտորի պաշտո­նում, ինչի համար էլ անգամ որոշակի լարվածություն կա նրա եւ Փաշինյանի միջեւ։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ