26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դավաճանների ոհմակը փորձում է դատարաններին վերահսկելու իր նախընթաց օրակարգը կյանքի կոչել․ Արտակ Ավետիսյան

Արտակ Ավետիսյանը գրում է․

«Այսօր, ժամը 12.00֊ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկվելու է նաև ԲԴԽ անդամի թափուր տեղի համալրման հարցը։ Դավաճանների ոհմակը հակաօրինական ճանապարհով փորձում է դատարաններին վերահսկելու իր նախընթաց օրակարգը կյանքի կոչել։

Այսպիսով արձանագրում ենք, որ քայլառաստները հրաժարական տալու, ինքնախոստովանական բացատրագրերով պատկան մարմիններ ներկայանալու փոխարեն, որոշել են ամեն գնով իրականություն դարձնել դատարանները տոտալ վերահսկողության տակ առնելու իրենց ծրագիրը։

Ես ժամը 11.00֊ից լինելու եմ ԱԺ մուտքի մոտ և իմ բողոքի ձայնն եմ բարձրացնելու ընդդեմ անօրինականության, դավաճանության և բռնատիրության հաստատմանը Հայաստանի Հանրապետությունում։ Չե՜նք թողնելու կործանել մեր երկիրը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ