29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պահպանող սաղմոս

photo-prayer
Գիշերվա ահից դու չե՛ս վախենա, ո՛չ էլ ցերեկով թռչող սուր նետից: Խավարում շրջող որևէ բանից դու չե՛ս խռովվի, ո՛չ էլ կեսօրին, երբ որ դևերը գայթակղության որոգայթ դնեն: Հազա՛ր հազարներ քո կողմից կընկնեն, տասնյա՜կ հազարներ՝ Աջի հարվածից, թե մոտենան քեզ չար նպատակով:
 
Ով բնակվում է Բարձրյալն Աստծո հասու օգնությամբ, այդ հովանիով երկնքի մեջ է հանգիստն իր գտնում: Նմանը պիտի Տե՛ր Աստծուն ասի՝ ինձ ընդունողը այդ Դու՛ Ես միայն, ապավե՛ն Աստված, և իմ հույսը միշտ Քե՛զ է բարձրանում: Ինձ որս անողի դրած թակարդից Նա՛ պիտի փրկի և ազատի ինձ այն խոսքերից, որ հոգին դնում են խռովությա՛ն մեջ:
 
Հարկ եղած պահին կշալակի՛ քեզ և Նրա հաղթո’ղ թևերի վրա պիտի հույս դնես: Ճշմարտությունը Նրա որպես զենք՝ շո՛ւրջդ կըլինի: Գիշերվա ահից դու չե՛ս վախենա, ո՛չ էլ ցերեկով թռչող սուր նետից: Խավարում շրջող որևէ բանից դու չե՛ս խռովվի, ո՛չ էլ կեսօրին, երբ որ դևերը գայթակղության որոգայթ դնեն: Հազա՛ր հազարներ քո կողմից կընկնեն, տասնյա՜կ հազարներ՝ Աջի հարվածից, թե մոտենան քեզ չար նպատակով: Միայն աչքո՛վըդ դու պիտի տեսնես անկումը նրանց՝ հատուցումները մեղավորների, որովհետև, Տե՛ր, իմ հույսը Դո՛ւ Ես:
 
Բարձրյալի՛ն ես քո ապավենն արել. Երբե’ք չեն կարող չարքերն հասնել քեզ, և տանջանքները չե՛ն մոտենա քո բնակարանին: Հրեշտակներին պատվիրել է Նա, որ պահպանե՛ն քեզ՝ քո բոլո՜ր- բոլոր ճանապարհներում. քեզ պիտի բռնեն իրենց ձեռքերով, որպեսզի երբեք ոտքդ չզարկես որևէ քարի:
 
Դու պիտի քայլես իժերի՛ նաև քարբերի՛ վրա և առյուծներին և վիշապներին՝ կոխելո՛վ անցնես: Փրկեցի՛ նրան, քանի որ նա Ի՛մ վրա հույս դրեց, հովանի՛ն եղա, քանի որ Անունըս նա լա՛վ ճանաչեց: Իմ առջև՛ պիտի աղոթքներ կարդա և նրա խոսքը Ես պիտի լսե՛մ, և կողքի՛ն լինեմ նեղության պահին: Ես նրան պիտի փրկե՛մ փորձանքից, փառավորությա՛ն հասցնեմ նրան, ազատությունն իմ ճանաչեցնելով՝ երկա՜ր օրերով նրան գոհացնեմ:
 
Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ