27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարությանն, ինչպես միշտ, արձակուրդ է, ոչինչ որ ողջ քաղաքը ԱՊՊԱ է ձյան պատճառով․ Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է.

«Իհարկե, տրամաբանական կլիներ, որ ձնամաքրման իսպառ բացակայության պայմաններում մեղադրեի Մարությանին, բայց դե մարդն, ինչպես միշտ, արձակուրդ է, չէ, հարգել է պետք: Ոչինչ, որ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով քաղաքը ձեռք է բերել ձնամաքրման մեքենաներ ինչպես փողոցների համար, այնպես էլ մայթերի, ոչինչ որ ամբողջ քաղաքը ԱՊՊԱ է մերկասառույցի ու ձյան պատճառով, ոչինչ: Կարևորը` փառք Կարգին Հայկոյին:

Այսօր, ինչպես և բազմիցս, մենք բախվում ենք քաղաքային իշխանության ամլության ու անկարողության հետ: Իշխանության արտացոլանքն այսօր փողոցում է, ամեն քայլափոխի վթարների, փնթիության ու կամազրկության տեսքով: Վայելե´ք տիկնայք և պարոնայք, Դուք անէության թմբիրի մեջ մի անձի ռեիտինգի շնորհիվ ընտրել եք ամուլ քաղաքային իշխանություն: Չնայած` ինչու՞ միայն քաղաքային…

Հ.Գ. Ձյուն է գալիս, երթրեկությունը պարալիզացված է: Նախկիններն են մեղավոր»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ