01 Հոկտեմբերի, Saturday, 2022
KFC

Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր

maxresdefault-28

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց արդեն դիմում է գրել ու դուրս եկել «Իմ քայլը» խմբակցությոնից և անկախ պատգամավոր է

Նրա խոսքով՝ այս պահին գլխավոր օրակարգը գերիների վերադարձն է, Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև սահմանների անվտանգությունը, մասնավորապես՝ Սյունիքի. «Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը: Այս առոմով ևս կարծում եմ, որ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու ու ռեալ արդյունքներ ապահովելու համար»:

Հեղափոխության թիվ մեկ օրակարգը եղել է սոցիալական արդարության վերականգնումը, ինչը տեղի չի ունեցել․ «Իշխանությունը չկատարեց այն, ինչ հռչակել էր: Սակայն այսօր, երբ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա ոչ թե նախևառաջ այդ օրակարգը չսպասարկելու համար եմ ասում, այլ ասում եմ պատերազմը պարտվելու համար:

Պարտված ղեկավարը չի կարող բանակցությունները շարունակել արժանապատվորեն»,-ասաց նա՝ հավելելով, որ թիմ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,-կարծում է անկախ պատգամավորը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ