06 Մարտի, Saturday, 2021
KFC

Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է. Արփի Դավոյան

Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:

«Դա այն մարդիկ են, ովքեր առավոտից երեկո շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, Սյունիքի անվտանգության հարցը, ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:

Հիշեցնենք,  Արփի Դավոյանը մաս է մի իշխանության, որի պատճառով 5000-ից ավելի մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր տղաներ հաշմանդամ են դարձել ու անհետ կորել, հարյուրավոր տղաներ մինչ այսօր գերի են թշնամու ձեռքում, երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է, թշնամուն են հանձնված Արցախն ու Սյունիքի բարձրադիր դիրքերը։

Մինչդեռ Արփի Դավոյանն ու վերջինիս քաղաքական խմբավորումը շարունակում են շարունակում են վստահ լինել եւ վստահեցնել, որ մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք:

 

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ