16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, 16 մահ

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 972-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 726 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3700-ի: Մ

եկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 320, փաստացի բուժվողներինը՝ 7952 (մեկ օրում նվազել է 91-ով): Մեկ օրում արվել է 2546 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 619066 թեստ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ