29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իմքայլականները հիացած են Ջհանգիրյանով, 7-րդ երկնքում են․ Ժողովուրդ

timthumb

օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, եւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը։

Իսկ, ահա, դատավորները ասում են, որ Ջհանգիրյանը ԲԴԽ կարող է գալ միայն օրենքի փոփոխության արդյունքում, եւ, ըստ էության, չեն ընդունի ավագ անդամին: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում երեկ կայացած հանդիպմանը, ապա, մեր տեղեկություններով, երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Ջհանգիրյանի փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Իմքայլականները հիացած են եղել Ջհանգիրյանով, հանդիպումից դուրս են եկել ապշած, որ, ի վերջո, իրենց հաջողվել է գտնել մի մարդու, որը կարողանում է խոսել «դուխով», ավելին՝ իրենց «դուխ» է տվել:

Ջհանգիրյանը շատ մանրամասն խոսել է Մատաղիսի դեպքերի մասին ու ներկայացրել է մանրամասներ գործից: Հարց է հնչել նաեւ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որին Ջհանգիրյանը պատասխանել է, թե դրա մասին ինքը բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել: Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ նրան այդ պաշտոնին առաջարկել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ միասին, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հավելենք, որ իմքայլականները երեկ 7-րդ երկնքում էին այն բանի համար, որ Ջհանգիրյանը արդեն կգնա ԲԴԽ ու բոլոր հարցերը իրենց տեղը կգցի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ։ 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ