25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր, վերադարձրու՛ մարդկանց ապրելու և ժպտալու իրավունքը

Սա պարտություն է, անհաջողություն, անիրավություն։ Այս իրավիճակը խենթանալու բան է, բայց մենք տխուր, ձեռքերս ծալած չենք կարող նստել։ Մենք պետք է գործ ենք, պետք է կրթենք սերունդ, որ այսպիսի իշխանություն երբեք չունենանք, պետք է խելացի, ինքնավստահ, բարեկիրթ ու բարեհամբույր մասնագետներ ունենանք, որպեսզի խոսենք մեր իրավունքներից և մեր շահերից։
 
Մենք միշտ տուժել ենք մեր խելքից։ Վերջին օրերին հանրային դեմքերը քննադատում են ժպտացողներին։ Հայրենասիրության, հայրենատիրության գաղափարի մեջ նաև ժպիտ կա, որը դրական էմոցիաներ է առաջացնում մոտիվացվելու և գործելու համար։ Ուժ տալու որդուն կորցրած մորը, լավ սովորող ուսանողին, լավ աշխատող մարդուն…. Շնորհակալությունն ինքնին ժպիտ է… Ես չեմ կարող անժպիտ ասել շնորհակալություն հային, զինվորին, մորը….
 
Մենք ցավն արցունքով ենք արտահայտում, գոհունակությունը` ժպիտով։ Եկեք մեր բոլոր զգացումներն անկեղծ արտահայտենք` սրանով և՛ կարժևորենք, և՛ կգործենք ի շահ մեր երկրի։ Իսկ դավաճանությունը երբեք չպետք է ներվի, սա հանրային գիտակցության հարց է, ինչպես նաև մեր հերոսները երբեք չպետք է մոռացվեն։
 
Ես Եռաբլուրում գլուխս խոնարհելուց միշտ ժպտում եմ հերոսին։ Այդ ժպիտն ինձ համար իմաստ ունի` ապրելու, հիշելու և անմահացնելու։
 
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր, որպեսզի վերականգնվի մեր հավասարակշռությունը, մեր գործելու ունակությունը, որպեսզի մարդիկ տարիներ հետո քեզ տեսնելուց միայն ատելությամբ դեմքը չշրջեն։
 
Հեռացի՛ր, որ նոր թափով արտագաղթ չսկսվի, հեռացի՛ր, որ ինքնակազմակերպվենք և գործենք հանուն մեր երկրի։ Դու փակել ես բոլորի առջև դռները` ականջներդ չեն լսում, աչքերդ չեն տեսնում, ուղեղդ չի կարողանում պատասխանել և ճիշտ գնահատել իրավիճակը։ Դու սկսել ես չապրել, Մսրա Մելիքի նման քեզ թափ տուր կտեսնես մարմնիդ մի մասը կընկնի աջ կողմում, մյուսը` ձախ։
Վերադարձրու՛ մարդկանց ապրելու և ժպտալու իրավունքը։
 
Գրում է լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ