26 Հունվարի, Երեքշաբթի, 2021
KFC

Կորոնավիրուսային մանիպուլյացիա։ Ցանկացած սպանվածի, վթարից մահացածի կարող են կորոնավիրուս ախտորոշել /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում «Մեկ Առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետ պայմանավորված կարանտինի երկարաձգմանը. հետևանքներին ու պահանջվող պայմաններին, նշեց, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը եւ տարածումը օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրենց քաղաքական ընթացքը հեզասահուն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ երկրում ընթացող այսպես կոչված առողջապահական միջոցառումները, որոնք իբրեւ թե իրականացվում են երկրում, որեւիցե կապ չունեն կորոնավիրուսային համաճարակաբանության հետ։ Գրիգորյանը խորապես համոզված է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ խորը եւ անաչառ քննության կարիք կա։ 

Համաճարակաբանը ընդգծում է, որ չկա հիմք, ապացույց, թե ինչ հիմքով են արձանագրվել իբրեւ թե կորոնավիրուսից մահացածների ախտորոշումը, ըստ այդմ՝ ցանկացած սպանվածի, վթարից մահացածի կարող են ասել՝ կորոնավիրուսից է մահացել։

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ