15 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Մեր նպատակը Փաշինյանին սատկացնելը չէ. Իշխան Սաղաթելյան

Ishxan-8

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, որ պետք է ավելի առարկայական և արդյունավետ քայլեր արվեն Փաշինյանի հրապարականի պահանջին հասնելու համար, ընդգծել է, որ միասին պետք է հասնենք հաջողության, որովհետև այլ տարբերակ չկա:

«Իրավիճակը ճիշտ և ամբողջական պետք է հասկանալ, երբ ասում են վճռական քայլեր չեք անում, ուզում եմ հասկանալ՝ վճռական քայլեր ասելով ի՞նչ նկատի ունեն: Այսօր հիմնական կոչերը քաղաքացիներից այն է, որ գնացե՛ք, գրավե՛ք, սատկացրե՛ք, գյուլե՛ք, որովհետև դավաճան է: Մենք այդ ճանապարհը չենք ընտրել, որովհետև մեր գլխավոր նպատակը իրեն սատկացնելը չէ, այլ հեռացնելն ու էս երկիրը փրկելն է, իսկ մեր գործղությունների մեջ վճռականության պակաս չի եղել: Հիմա, որ ասում եք՝ կոչ ենք արել փակել կառավարության շենքը, դա հիմա վճռակա՞ն էր, թե՞ վճռական չէր, այսինքն եթե քաղաքացիներից ոմանք տունը նստում և կոչ են անում, կամ փորձում են շարժումը թուլացնել՝ ասելով վճռական չեք, պետք է ակտիվ մասնակցություն ունենան, որպեսզի պայքարն ամբողջական հաջողի: Ամեն դեպքում վստահեցնում եմ, որ մենք շատ հետևողական, համառ, աննահանջ պայքարի արդյունքում միասին պետք է հասնենք հաջողության, որովհետև այլ տարբերակ չկա: Ես նաև հասկանում եմ մեր քաղաքացիների զայրույթը և ամբողջությամբ կիսում եմ այս զայրույթը, որ րոպե առաջ պետք է հեռացնել ու մենք այդ մասին ասել ենք դեռևս երկու ամիս առաջ, բայց փաստն այն է, որ այս մարդը կառչել է աթոռին ու չի գիտակցում, որ իրավամբ իրեն չպատկանող աթոռից կառչած կարող է շարունակել պաշտոնավարել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ