25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրեթե բոլոր ռազմավարական ճանապարհները արդեն իսկ ադրբեջանական բանակի ուղիղ նշանառության տակ են հայտնվել. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ելքը մեկն է՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
 
Այսօր սոցցանցերով լայն տարածում ստացած՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը, որը ոչ միայն նոյեմբերի 9-ի ստորացուցիչ արձանագրության շարունակությունը կարող է դառնալ, այլ նաև Հայաստանի կործանումը։
 
Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական ճանապարհները արդեն իսկ ադրբեջանական բանակի ուղիղ նշանառության տակ են հայտնվել դավաճանի աթոռապաշտության պատճառով, ապա կարելի է ասել որ հունվարի 11-ը արագացնելու է այդ գործընթացը։
 
Այս ազգային աղետից փրկվելու ձևը կա։ Եթե վարչապետի աթոռից կառչած դավաճանը վստահ չէ, որ կարող է ալիևի աչքերին նայելով չստորագրել ոչ հայանպաստ որևէ փաստաթուղթ, ապա միակ և ճիշտ տարբերակը դա ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ