27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Ամանորի առիթով: Թորոսյանը ուղերձում նշել է, որ տարին ծանր էր բոլորի համար ամեն տեսանկյունից:

«Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:

Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով` կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից սպասարկման կարիք ունեին:

 

365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը:

Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար

Շնորհակալ եմ բոլոր-բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին` կրկին գիտակցում եմ, որ դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին:

Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության, ենթակա մարմինների աշխատակազմին` այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար»,- նշել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարը մաղթել է, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը, իսկ բուժաշխատողներին մաղթել ուժ ու եռանդ` մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ