25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան հանրագրում։ ։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,– գրել է նա։

Փաշինյանը հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական թիմը պատրաստ է կանգնել ժողովրդի առաջ ու պատասխան տալ։

«Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայցև չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,– գրել է նա` հավելելով, որ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։

Փաշինյանը նշել է, որ առկա բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և ընդդիմությանը հրավիրել խորհրդակցությունների` 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ