20 Մայիսի, Ուրբաթ, 2022
KFC

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը կնոջ և երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել ՔԿ քննիչին

timthumb (1)

Երեկ Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը՝ կնոջ և երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված, ու ներկայացել են, թե իբր նոր են դիրքերից իջել: Ծեծի պատճառը եղել է այն, որ քննիչի մեքենան անսարք է եղել, և նա փորձել է ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացնել մեքենան, ինչն էլ արի ու տես, որ «դուր չի եկել» ծեծի ենթարկող Արթուրին:

Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկված քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Վ․Ա-ն է, իսկ ծեծի ենթարկողներից Արթուրը Սննդի անվտանգության տեսչական մարմնի` ՍԱՏՄ պետի տեղակալ Արթուր Շատվորյանն է, որը, ինչպես նշեցինք, Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման միջադեպ եղել է: «Դեկտեմբերի 15-ին, ժ. 23.50-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ. 22.05-ին Սարալանջ փողոցում մի քանի անձինք ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ժամանակ հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության կասկածանքով կա բերման ենթարկված անձ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,-ասացին ոստիկանությունից:

ՍԱՏՄ-ից էլ Արթուր Շատվորյանի մասով ասացին, որ Շատվորյանից իրենք տեղեկություն չունեն, այսօր նա աշխատանքի չի եկել, միայն գիտեն, որ Արթուր Շատվորյանն այս պահին գտնվում է «Պաշտպանության նախարարության իրավասության տակ՝ որպես կամավոր»»,-նշում է լրատվամիջոցը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ