24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին պատգամավորը գալիս է. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, կարծես, ցանկանում է կրկին վերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք, որտեղից ավելի քան երեք տարի է` նա հեռացել է: Փամբուկյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում:

Հայաստանի իշխանական վերնախավում Փամբուկյանը ժամանակին տեղ էր զբաղեցրել որպես մի գործարար, որը հաջողեցրել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ռուսներին վաճառել: Նրա ամենախոշոր գործարքը “Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր” ընկերության վաճառքն էր ռուսներին: Օրերս լուր տարածվեց այն մասին, որ ռուսները մտադիր են գնել “Արմավիա” ավիաընկերությունը, եւ այդ գործարքն էլ ցանկանում է կյանքի կոչել Հարություն Փամբուկյանը, որը այս պատմության մեջ ներկայացնում է ինչ-որ ռուս ներդրողների շահեր, որոնց անունները դեռեւս չեն հրապարակվում: Պատմությունը կրկնվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ