18 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

Դավաճանը վաճառել է Արցախը ամբողջությամբ, արցախցուն ուղարկել է արնախում թուրքի բերանը․բաց նամակ՝ Արցախից

ԴՈՒԽՈՎ

Թամար Սիմոնյանը բաց նամակ է գրել Ստեփանակերտից․

«Արցախում  եմ։ Մի քանի ժամ առաջ վերականգնվեց ինտերնետ կապը։ Գազամատակարում չկա  արդեն մեկ օր է, ասում են  Բերձորում ադրբեջանցիները կտրել են  գազամատակարարման խողովակները, որ միջոցով գազ է մատակարարվում  Ստեփանակերտին։                                       

Սա մեկ օրվա  ընթացքում տեսածս ամենասովորական բանն էր, մնացած տեսածիս ու զգացածիս  մասին, երբե՛ք, երբե՛ք, չեմ կարող պատմել։ Միայն մի բան կասեմ անընդհատ ու  անտեղի քննադատողներին, երբ հաջորդ անգամ, տաք ու հարմար տեղերում նստած,  ձեր կեղտոտ բերանները բացեք ու ասեք թե ինչու՞ է Արցախցին շնորհակալություն  հայտնում ռուսին,  ձեզ ձեր տնից հանելու եմ ու ստիպողաբար բերեմ Արցախ,  հա՛, հա՛ ստիպողաբար, որովհետև դուք այնքան վախկոտ եք ու ստոր, որ մենակ  համացանցում եք կարողանում քննադատել։                                                     

Մինչև քննադատելը, դուք պետք է անցնեք այն դժոխքի միջով,  ինչով անցնում է Արցախցին իր տուն գնալու համար, իր՝  չորս կողմից  շրջափակման մեջ գտնվող տուն գնալու համար։ Երբ ճանապարհի կեսից դեռ  չգիտակցեք, թե ինչ գործ ունեն ադրբեջանական ու թուրքական մեքենաներն Արցախի  ճանապարհին, հենց այնտեղ մեքենայից ձեզ կիջեցնենք ու ռուսին էլ կասենք, որ  գործ չունի ինքը, այդ ժամանակ կտեսնենք ձեր «ուժեղ ու  հայրենասեր» կերպարները։ Կեղծ հայրենասիրություն ու հայապաշտություն  չքարոզեք ինձ, հավատացեք դուք  անգամ այդ բառերի իմաստը չգիտեք։                                              

Երեկ ես տեսա դժոխք տանող ճանապարհը՝  իմ սեփական աչքերով, իմ դրախտից էլ ոչինչ, ոչինչ չմնաց։ Իմ Շուշիի հայերեն  անվանումը չկար, դրված էին ադրբեջանական ու թուրքական դրոշներ, իմ Շուշին  հսկում էին ադրբեջանցի զինվորները ու թեև որոշել էի աչքերս փակել ու  չտեսնել, բայց հասկացա, որ իրականությունից երբեք չեմ փախչի։             

Երբ մի անգամ էլ  փորձեք ձեզ դնել ձեզ պատկերացրած «հպարտ»  քաղաքացու տեղը, ու համարել որ Արցախցին ռուսամետ է,  կհիշեք, որ ԴԱՎԱՃԱՆԸ,  ով մի քանի տարի  կրկնում էր, որ Արցախը՝ Հայաստան է և վերջ, վաճառել է  Արցախը ամբողջությամբ, առանց արցախցուն հարցնելու, առանց հայ զինվորին  հարցնելու,  արցախցուն ուղարկել է արնախում թուրքի բերանը՝ կողք կողքի  ապրելու, կործանել է հազարավոր չապրած կյանքեր, հազարավոր մարդկանց թողել է  առանց հայրենիք՝ փողոցներում։                                                             

Իսկ հայ զինվորին չփորձեք ներգրավել ձեր ստոր խաղերի  մեջ, ձեր կեղտոտ լեզվով իրավունք չունեք անգամ այդ բառը արտաբերել։ Այս  պատերազմում պարտվեցինք մենք ու մեր ԴԱՎԱՃԱՆ իշխանությունները, իսկ ՀԱՅ  ԶԻՆՎՈՐԸ այս պատերազմի ՄԻԱԿ հաղթողն է։                  

Ու ակամա հիշեցի  արցախյան ասացվածքը՝ «սարերը որոտալին տեղը քոլերնն  որոտում»։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ