24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր պարզ է դարձել 2 չափազանց վտանգավոր լուր

Այսօր պարզ է դարձել 2 չափազանց վտանգավոր լուր․

1․ ՀՀ վարչապետը միջնորդել է, որ նախագահ Ռ․ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու միջնորդության դեմ մեղադրական կողմը չառարկի, իսկ մեղադրանքի կողմն էլ ենթարկվել է։

Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է վարչապետը, որ նման միջնորդություններ անի և ինչի՞ է դատախազությունը ենթարկվում դրանց։

Ակնհայտ է, որ մեր դատաախազությունը շեղվել է իր ուղեծիրից և ամբողջությամբ գտնվում է գործադիրի ազդեցության տիրույթում և հանդես է գալիս կամակատարի դերում /թող ինձ ներեն բոլոր բարեխիղճ դատախազները, խոսքիս հասցեատերը նրանք չեն/։

2․ Վարչապետը իր մոտ է հրավիրել ԲԴԽ անդամներին և դատարանների նախագահներին։ Այս հանդիպումը կարող էր տեղի ունենալ բացառապես հանրային միջավայրում կամ գոնե՝ տոտալ լուսաբանման պայմաններում։ Այսպես անաչառ դիտորդի մոտ ննջեցյալ կասկածամտություն է առաջանում դատական իշխանության անկախության վերաբերյալ /թող ինձ ներեն ազդեցությունից զերծ դատավորները/։

Հ․գ․Միայն ուշունցով, անեծքներով, նամակներով կամ հայտարարություններով չենք ազատվի երկրին պատուհասած քաղցկեղից, որը գտնվում է ՀՀ կառավարական տանը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ