26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ Ազգի և պետականության կործանումը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայ Ազգի և պետականության կործանումը
 
«Հայ ազգի կործանումը» խորագրով ներկայացման բեմադրող ռեժիսորը, գլխավոր պրոդյուսերները, Նիկոլը և նրա խամաճիկները սկսել են խաղալ վերջին գործողությունը: Սկսվել է այսպես կոչված Հայաստանը վրացական ուղղով տանելու փորձը: Էկոնոմիկայի նոր նախարարը հայտարարեց, որ ժամանակն է տնտեսական համագործակցություն սկսել հարևանների հետ, շրջանառության մեջ դնելով նոզ թեզեր և օրակարգ բերելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերության հարցը: Նիկոլն ու իրա իշխանական ժեխը հստակ պատկերացնում են այդ սխեման և հաստատուն քայլերով գնում են այն իրականացնելու ուղղությամբ (ակամայից հիշեցի թուրքականացված Բաթում քաղաքը):
Ակնհայտ է, որ Նիկոլի պետություն կառավարելու գործընթացը մոլուցքի է վերածվել և խելագառության է հասել, ուստի նրա համար նշանակություն չունի քրիստոնեական Հայաստան ղեկավարել, թե՛ թուրքական վիլայեթ։
Հիշեցնեմ.
 
Նիկոլի կառավարման առաջին իսկ օրվանից, տեսնելով նրա հետևողական քայլերը՝ Արցախյան հերոսների և բարձր սպայական կազմի արժեզրկումը , հետո հարձակումը հայ առաքելական եկեղեցու, մշակույթի և հայ ավանդական ընտանիքի վրա, ես`ընկերներիս հետ միասին, բազմիցս գրել ու բարձրաձայնել եմ, որ այսպես կոչված «նիկոլ» պրոեկտը ունի մի գերագույն նպատակ՝ Արցախ հանձնելը, որին շատ-շատերը թերահավատորեն են մոտեցել։ Փաստացի ունենք այն, ինչ ունենք. Արցախը հանձնված է:
 
Հիմա էլ զգուշացնում եմ. իշխանությունը զավթած Նիկոլն ու իրա թուրք-սելջուկները սկսել են Հայաստանի վաճառքը։
 
Ասում են, իրական ճշմարտությունը միշտ էլ անհավանական է … , դուք էլ ե՞ք դեռ կարծում, որ դա անհավանական է»։
Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ