28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերիների վերադարձի և անհայտ կորածների հարցով Արցախում ձևավորվել է հատուկ շտաբ

39baabe278f0a9161d01f5c46dfef05a_M

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հատուկ շեշտադրել է գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Վաղարշակ Հարությունյանի խնդրանքով գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ