19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչո՞ւ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում. Վահրամ Միրաքյան

128115698_3624323390947229_2465253657280548789_n

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ տարածք ու գրավեցին տարին մոտ 40 միլիոն դոլար հարկ վճարող, 3500 աշխատատեղ ունեցող հանքը: Մի քանի հարցա զարմացնում, մեղմ ասած:

1. 15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին: Ինչու՞ չի արվել:

2. Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչու՞ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում: Եկեք դա էլ վերականգնենք:

3. Ադրբեջանը ողջ խորհրդային շրջանում ՀԽՍՀ-ից տարածքներ է վերցրել (տեսեք քարտեզը): Ասենք դիմել են Կարեն Դեմիրճյանին, որ Սիսիանի այս արոտավայրերը տվեք ԱԽՍՀ-ին, քանի որ մեր եղբայրական Ադրբեջանի հովիվները արոտավայրի կարիք ունեն: Ու Կարեն Դեմիրճյանը տվել է: Այդպես տասնյակ տարիներով: Արդյունքում խորհրդային 70 տարիներին իրենք բավական բարելավել են իրենց դիրքերը, իսկ մենք նստած հավատացել ենք եղբայրական ժողովուրդների մասին միֆերին: Ոնց որ հիմա մեր իշխանությունները հավատում են խաղաղության պայմանավորվածությանը:

4. Հիմա իրենց հիմնական խնդիրն է հնարավորինս շատ բարձրունքներ ու տարածքներ գրավել, որ հաջորդ պատերազմի ժամանակ գերակա դիրքերից սկսկսեն: Մե՞ր բանակի գլխավոր խնդիրը որնա՞, իրենց զիջել բոլոր գերակա դիրքերը՞:

Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհդրային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ