29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ

timthumb (1)_15

Ես արդեն վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Ու նոր հասկացա, թե ինչու ՀՀ իշխանություններն ընդհանրապես ծպտուն չեն հանում, երբ Ալիևը սպառնում է ռազմատուգանքներով:

Տեսե՛ք, գոնե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ հստակ դիրքորոշումն Արցախի հարցով եղել է հետևյալը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Արցախի կարգավիճակը, սահմանները միշտ եղել են քննարկման առարկա, բայց հայկական կողմի կարմիր գիծը այս բանաձևով է տրվել. «երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Միշտ սա հստակ ասվել է բոլոր միջազգային ամբիոններից, սա միշտ հասցվել է միջազգային մեր բոլոր գործընկերներին։

Բայց Նիկոլը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով, ըստ էության, ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

Հիմա եթե Ադրբեջանը վերցնում է թեկուզ միայն Սոթքի, Դրմբոնի, Կաշենի և մյուս հանքերից արդյունահանած թանկարժեք մետաղների գինը, այդ գումարի վրա էլ մի հատ տոկոս է ավելացնում ու մտնում է միջազգային դատարան՝ պահանջելով փոխհատուցում, ի՞նչ եք կարծում, Հայաստանն ի՞նչ շանսեր ունի նման դեպքում։

Ու պարզ է, չէ՞, որ այդ ֆանտաստիկ թվերի դիմաց տարածքներ է պահանջելու։

Չեք կարծում, չէ՞, որ Նիկոլը դա չգիտի։

Հասկանում եք, չէ՞, թե ինչու են այդ մասին հիմա լռում…»,- գրել է Վրթանեսյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ