24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահացու ցավալի է, երբ երկրիդ ժողովրդի մի մասի հոգն անգամ չէ, կարծես ո՛չ մի բան չի պատահել, կամ կարծեք գոհ լինեն, երբ թշնամին այսքա՛ն մոտ է, որի սուրը սահմանից երեւում է

Ահռելի ցաւալի է երբ երկրիդ ՎԱՐՁԿԱՆ «առաջնորդը» երկիրդ նուիրում է թշնամուն, Մոնթէ Մելքոնեանի ծննդեան օրը…։
Բայց մահացու ցաւալի է, երբ երկրիդ ժողովրդի մի մասի հոգն անգամ չէ, կարծես ո՛չ մի բան չի պատահել, կամ կարծէք գոհ լինեն, երբ թշնամին այսքա՛ն մօտ է, որի սուրը սահմանից երեւում է…
Ոչխարներ չեն ադրբեջանցիները, այլ մեզնից ոմանք (բառացի)։
Ու դուք լաւ գիտէք, թէ բորենիներ ոնց են վարւում ոչխարների հետ…։
———————–
Ու հիմա.. ՀՈԳԵՒՈՐ ու ՀԱՅՐԵՆԱԿԵՐՏ իմաստով…
 
«Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։»
 
«Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի։ Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ ԿՈՐՍՏԵԱՆ ՄԱՏՆԻ. ես եկայ, որպէսզի ԿԵԱՆՔ ունենան եւ՝ ԱՌԱՒԵԼ եւս ունենան։»
 
«Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ ՎԱՐՁԿԱՆԸ, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ ԻՐԵՆԸ ՉԵՆ, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, ԹՈՂՆՈՒՄ է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ ՎԱՐՁԿԱՆ է, եւ ոչխարների համար հոգ չի անում։»
 
«Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ ԿԵԱՆՔԸ ԿԸ ՏԱՄ իմ ոչխարների համար։»
 
«Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։»
 
Յովհաննու աւետարան 10:7-16
 
Սերոբ քահանա Ազարյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ