17 Հունվարի, Կիրակի, 2021
KFC

«Վարչապետի հետ հանդիպումը ոչ թե չգոհացրեց, բայց չբավարարեց էլ». Անհետ կորածների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են

127599638_2788566964793322_7249014597759601708_n

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ ակնկալելով ՌԴ իշխանություններից։

«Ուղերձս մեր հայ ազգի ներկայացուցիչներին՝ գտնել այլ տարբերակներ այս մարդկանց օգնելու, ժողովրդի լեզվով ասեմ՝ լավ տղերքին եմ ասում, թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի: Այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն մեր ժողովրդին, մեր ազգին, էս սգավոր ծնողներին օգուտ տալու ինչ-որ ձևով (կարող է մեկը ունի լավ ընկեր, շրջապատ) թող օգնած լինեն:

Մենք իրոք արդեն անելանելի վիճակում ենք հայտնվել, որովհետև 50 օրից ավելի մեր խնդրին լուծում չեն տալիս, դրա համար արդեն եկել ենք ՌԴ դեսպանատան մոտ, որ խնդրենք ՌԴ դեպանին մեզ աջակցել այս հարցում, բայց նորից եմ ասում՝ բոլորին եմ խնդրում, ոչ թե միայն Ռուսաստանին…»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Ղազարյանը:

Լրագրողի հարցին, թե վարչապետի հետ հանդիպումը չի՞ գոհացրել, որ այսօր ՌԴ դեսպանատան առջև են որոշել բողոքի ձայնը բարձրացնել, նա պատասխանեց. «Վարչապետի հետ հանդիպումը ոչ թե չգոհացրեց, բայց չբավարարեց էլ: Վարչապետի հետ այդքան երկար հարցուպատասխան չի եղել, վարչապետի հետ ընդամենը 40-45 րոպե է եղել մեր զրույցը, որից մի քանի րոպեն վարչապետը (տեսել եք վիդեոն) իր ներողությունն է խնդրում մեզնից բոլորից: Դրանից հետո մի քանի հարց է տրվել, որից հետո ինքը ասեց, որ շտապում է կարևոր հանդիպման, որը հենց վերաբերում է մեր հարցի շուրջ: Ասեց՝ շատ կարևոր հանդիպում է, պայմանավորված եմ, հետո արդեն փոխվարչապետ Ավինյանի հետ է եղել մնացյալ զրույցը ու բավականին երկար»:

Արսեն Ղազարյանը նշեց, որ շատ հարցեր են բարձրացվել, և, ի թիվս դրանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում շրջափակման մեջ գտնվող կամ վիրավոր զինվորների հարցը. «Եղել է դեպք, որն անմիջապես ինձ հետ է կապված. ինձ զանգել է իմ եղբոր տղան ամսի 10-ին՝ ժամը 5:40, ու ասել է՝ հոպար,  սենց է վիճակը, շրջափակման մեջ ենք:

Ես երեք րոպե հետո այդ հեռախոսազանգը փոխանցել եմ Գորիսի ՌՈ, ասել ենք, որ անմիջապես օպերատիվ կապով կապվեք, որ ինչ-որ միջոցներ ձեռնարկեք: Բայց անգամ երեք րոպե հետո տրված տվյալը, որի հաղորդագրությունը կա, անգամ այդ ժամանակ չեն արել ինչ-որ գործողություն, որ այդ երեխեքին այդ անտառների միջից հանեն, ինչի՞ մասին է խոսքը»:

Իր տեղեկություններով՝ այժմ Ադրբեջանն արգելել է Կարմիր Խաչին մի քանի տարածքներում գործողություններ իրականացնել. «Ամենաշատ զոհերի քանակը եղել է Ջաբրայիլի տարածքում, որովհետև այնտեղ մեր զորքերի (2100 հոգի զորք է եղել Ջաբրայիլի զորամասը 27-ի դրությամբ՝ պատերազմը սկսելուց առաջ) վրա հարձակվել է ադրբեջանական 2 կորպուս՝ 8-10 հազար հոգի, արդնե պատկերացնում եք` ինչ է: Որ ահավոր է եղել, դա բոլորն էլ ասում են»:

Ի պատասխան հարցին՝ միայն նամակ ու անհետ կորածների անուննե՞րն են պատրաստվում փոխանցել, թե՞ նաև դեսպանի հետ հանդիպում են խնդրում, Ա. Ղազարյանը ասաց. «Հիմա նամակը, խնդրագիրը, որը արդեն ծնողները ստորագրեցին, կփոխանցեն: Էստեղ քիչ են՝ մի 100 հոգի ստորագրած կլինի, բայց կոնկրետ հենց հիմա իմ մոտի ցուցակով՝ 280 հոգի արդեն փնտրողների անուն կա ինձ մոտ: Եթե հարկ կհամարեն, ծնողներից կազմված մի խումբ ընդունեն-լսեն, տեսնենք՝ իրենք ինչ են ասում, կարո՞ղ են մեզ մեր այս հարցում սատար կանգնել, օգնած լինել ՝ շատ ավելի լավ, հիմա եթե չեն ընդունի, գոնե մեր այս նամակը հասնի իրենց»:

Հիշեցնենք՝ նախօրեին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց։ Ավելի ուշ՝ նրանք հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ