27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

«Եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն». ինչ են քննարկել Շոյգուն և Փաշինյանը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է` Հայաստան են եկել մեծ ծրագրով և հույս ունեն իրագործել այն: Շոյգուն նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանն այսօր ընդունել է Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Շոյգուն նշել է, որ Հայաստան են եկել լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով:

«Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար»,-ասել է Շոյգուն։

Նա հավելել է նաև, որ կքննարկեն նաև բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են երկու երկրների համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ:

Նա հայտնել է, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրվել է ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտվել է 2 օր առաջ։ Շոյգուն հիշեցրել է, որ այս օրերի ընթացքում տեղակայվել են գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում են Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում են տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են։
ՀՀ վարչապետը, դիմելով Շոյգուին, ասել է, որ նրա այցը շատ կարևոր է։

«Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար: Հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այժմ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է. այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Փաշինյանը վստահ է` առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի կապերը կշարունակեն խորանալ, փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական:

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ