05 Դեկտեմբերի, Saturday, 2020
KFC

Նար ջան, իմ անձնազոհ ընկեր քո նմանը հասկանում ես չկա եւ չի եղել իմ կյանքում

123252032_1630622560453729_4577367833902951024_n

Հայրենի՞ք

Հա հա Հայրենիք: Հենց դու սովորեցրի’ր ինձ ինչպես սիրեմ հայրենիքս, ինչպես պայքարեմ հայրենի հողի համար, ինչպես կարելի է անհագ նվիրվել հայրենի փոքրիկ հողակտորին’ Արցախին: Ասում էր տեր Հայր խի զենք չես վերցնում, ավելի ապահով կլինի:
Եվ այսպես ամեն օր Տեր Հայր գնա Ռազմականից զենք վերցրու: Ասում էի հա Նար կվերցնեմ, խոսք եմ տալիս:

Տեր Հայր ասում էր, էս պատերազմը, որ վերջանա էնքան բաներ ունենք անելու, որ այլեւս այսպիսի բացեր չունենա Հայոց Բանակը: Նար ջան ցավտ տանեմ ես անգամ իմ մահվանն էի համակերպվել, բայց քոնը ոչ: Ախր ինձ ճիշտ հասկացի, հիմա ոնց եմ ապրելու առանց քեզ: Նար ջան ախր ինձ ճիշտ հասկացիր, ես քեզ արժանի ընկեր չեմ, չկարողացա կյանքդ փրկել:

Նար ջան ցավտ տանեմ ախր արդեն շաաատ եմ կարոտել քեզ: Նար ջան, իմ անձնազոհ ընկեր քո նմանը հասկանում ես չկա եւ չի եղել իմ կյանքում: Նար ջան ես ումից պետք է խրատներ առնեմ, իմ լավ ընկեր, ուսուցիչ, իմ կյանքի մեծագույն ձեռքբերում: Նար ջան ուղղակի ների ինձ, եթե կարող ես խնդրում եմ: Աստված էսպես ուզեց պիտի համակերպվեմ, ճարս ինչ: Աստված Լույսի բաժին դարձնի Քեզ իմ լույս ախպեր: Մեռնեմ կյանքիդ իմ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ: 

Տեր Վարազդատ քահանա Նաջարյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ