27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Անհավանական» տրամաբանություններ։ Ինչպե՞ս «կոտրել» Էրդողանին․ Փաստ

Այսօր շատ դժվար է բառեր գտնել պատերազմական իրավիճակի վերլուծություններ կամ իրավիճակային հանգրվաններ մատնացույց անելու համար, թեպետ, կարծես, վերլուծաբանների ու մեկնաբանների պակաս չկա: Բայց, եթե անկեղծ լինենք, Աբրահամ Գասպարյանի կատարած աշխատանքի արդյունավետության չնչին տոկոս չեն ապահովում: Խելացի և տրամաբանական վերլուծություններ անելը, կարծես, այնքան էլ հեշտ բան չէ: Սակայն, մյուս կողմից, դրանց առատությունը եթերում, մամուլում, կայքերում ենթադրել է տալիս, որ ոմանց համար դա անելը արհեստ է դարձել: Մենք խնդիր չենք դնում մեր առաջ հասարակությանը մատուցել հավանական և բացարձակ տրամաբանված մտքեր ու վերլուծություններ:Ինչո՞ւ:

Պատերազմական իրավիճակում, ինչպես տեսանք, տրամաբանություն փնտրելն անշնորհակալ, էլ չենք ասում՝ անիմաստ գործ է, հատկապես եթե պատերազմող կողմերից մեկը թուրքն է: Եթե չեն աշխատում տրամաբանական հավանականությունները, ապա պետք է վերլուծել

Այսօր շատ դժվար է բառեր գտնել պատերազմական իրավիճակի վերլուծություններ կամ իրավիճակային հանգրվաններ մատնացույց անելու համար, թեպետ, կարծես, վերլուծաբանների ու մեկնաբանների պակաս չկա: Բայց, եթե անկեղծ լինենք, Աբրահամ Գասպարյանի կատարած աշխատանքի արդյունավետության չնչին տոկոս չեն ապահովում: Խելացի և տրամաբանական վերլուծություններ անելը, կարծես, այնքան էլ հեշտ բան չէ: Սակայն, մյուս կողմից, դրանց առատությունը եթերում, մամուլում, կայքերում ենթադրել է տալիս, որ ոմանց համար դա անելը արհեստ է դարձել: Մենք խնդիր չենք դնում մեր առաջ հասարակությանը մատուցել հավանական և բացարձակ տրամաբանված մտքեր ու վերլուծություններ:Ինչո՞ւ:

Պատերազմական իրավիճակում, ինչպես տեսանք, տրամաբանություն փնտրելն անշնորհակալ, էլ չենք ասում՝ անիմաստ գործ է, հատկապես եթե պատերազմող կողմերից մեկը թուրքն է: Եթե չեն աշխատում տրամաբանական հավանականությունները, ապա պետք է վերլուծել «անհավանական» տրամաբանությունները: Փորձենք… Տարբերակ առաջին. հայ – ադրբեջանական հակամարտության սկզբից մոտ մեկ շաբաթ անց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով առաջարկում էր ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա: Կան շատ կարծիքներ, որ այս քայլը պետք է աներ ոչ թե դեռևս չճանաչված պետության ղեկավարը, այլ՝ ճանաչված, որպեսզի եթե տեսականորեն արձագանքողներ էլ լինեին, իրավական անհարմարություններ չզգային: Բայց ունենք այն, ինչ ունենք: Թուրքիան շատերի կոկորդին է «նստած»:

Նրա դեմ տեսականորեն կարող էին միավորվել Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Սիրիան, Լիբիան, Լիբանանը, Եգիպտոսը, ԱՄԷ –ը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Արցախը, որոշակի պահից սկսած՝ միգուցե նաև Ռուսաստանը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ պետք էր իրականացնել հսկայական դիվանագիտական ջանքեր, բայց դա պետք է աներ բացառապես Հայաստանի Հանրապետությունը: Այս պահին էլ, իհարկե, հնարավորությունները սպառված չեն, մանավանդ եթե հաշվի առնենք Էրդողանի օր օրի ահագնացող հռետորաբանությունը:

Նա աստիճանաբար նմանվում է ջունգլիներից հենց նոր վանդակի մեջ գցած գազանի, որ փորձում է կծոտել թե՛ աջ, թե՛ ձախ: Նա սկսել է տառապել Մակրոնախտով, երբեմն Թրամփահաչ է տալիս, ռուսաֆոբիալ ախտահարումների նշաններ ցույց տալիս, երկնագույն սեր խոստովանում Ալիևին ու նամազերգությամբ երազախաբվում Հարավային Կովկասում: Ի վերջո, Էրդողանի կայսերապաշտական նկրտումները կարող են ավարտվել բուն Թուրքիայի քայքայմամբ: Հատկապես եթե հաշվի առնենք այդ պետական կազմավորման տնտեսական անկման տեմպերը: Թուրքիան կուտակել է 720 մլրդ դոլարի պետական պարտք, և դրա սպասարկման համար անգամ նոր վարկեր չեն տրամադրվում:

ՀՆԱ – ի համեմատ արտաքին պարտքը գերազանցում է 33 տոկոսը, ինֆլ յացիան կազմում է գրեթե 12 տոկոս, ազգային արժույթի՝ լիրայի անկումը չեն կարողանում կանխել, չնայած միլիարդավոր դոլարների ներարկումներին Կենտրոնական բանկի կողմից: Թուրքական ապրանքների ներկրումները բոյկոտվում են արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի կողմից, որոշ երկրներ սկսել են վերանայել ռազմարդյունաբերության ոլորտի պայմանագրերը… և այս ամենը կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին: Էրդողանի անհեռատես քաղաքականության շնորհիվ այդ երկիրը կոնֆլիկտի մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ: Այս իրավիճակում հակաահաբեկչական կոալիցիան կարող է նշանակել հակաթուրքական կոալիցիա:

Տարբերակ երկրորդ. Անհավանականության տեսության հաջորդ տարբերակը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության, Դոնբասի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միավորումը մեկ միասնական՝ փոխճանաչողության և փոխօգնության պայմանագրի հիման վրա ստեղծված կազմակերպությունը: Այսպես կոչված՝ մինի ՀԱՊԿ: Այս տարբերակը որքան անհավանական է թվում այսօր, այնքան հավանական ու իրատեսական կարող է դառնալ վաղը:

Այս անվտանգային օղակին հետագայում կարող են հարել նաև այլ՝ ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված երկրներ, որոնց համար սա դեպի ճանաչում տանող ամենակարճ ճանապարհը կարող է դառնալ: Այսքանով սահմանափակենք այս «անհավանական» տարբերակի գաղափարի թեման, որովհետև դրա զարգացման հեռանկարների մասին կարելի է մեկ ամբողջական վերլուծություն անել: Հաջորդ «անհավանական» տարբերակները՝ հաջորդիվ:

ները: Փորձենք… Տարբերակ առաջին. հայ – ադրբեջանական հակամարտության սկզբից մոտ մեկ շաբաթ անց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով առաջարկում էր ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա: Կան շատ կարծիքներ, որ այս քայլը պետք է աներ ոչ թե դեռևս չճանաչված պետության ղեկավարը, այլ՝ ճանաչված, որպեսզի եթե տեսականորեն արձագանքողներ էլ լինեին, իրավական անհարմարություններ չզգային: Բայց ունենք այն, ինչ ունենք: Թուրքիան շատերի կոկորդին է «նստած»:

Նրա դեմ տեսականորեն կարող էին միավորվել Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Սիրիան, Լիբիան, Լիբանանը, Եգիպտոսը, ԱՄԷ –ը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Արցախը, որոշակի պահից սկսած՝ միգուցե նաև Ռուսաստանը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ պետք էր իրականացնել հսկայական դիվանագիտական ջանքեր, բայց դա պետք է աներ բացառապես Հայաստանի Հանրապետությունը: Այս պահին էլ, իհարկե, հնարավորությունները սպառված չեն, մանավանդ եթե հաշվի առնենք Էրդողանի օր օրի ահագնացող հռետորաբանությունը:

Նա աստիճանաբար նմանվում է ջունգլիներից հենց նոր վանդակի մեջ գցած գազանի, որ փորձում է կծոտել թե՛ աջ, թե՛ ձախ: Նա սկսել է տառապել Մակրոնախտով, երբեմն Թրամփահաչ է տալիս, ռուսաֆոբիալ ախտահարումների նշաններ ցույց տալիս, երկնագույն սեր խոստովանում Ալիևին ու նամազերգությամբ երազախաբվում Հարավային Կովկասում: Ի վերջո, Էրդողանի կայսերապաշտական նկրտումները կարող են ավարտվել բուն Թուրքիայի քայքայմամբ: Հատկապես եթե հաշվի առնենք այդ պետական կազմավորման տնտեսական անկման տեմպերը: Թուրքիան կուտակել է 720 մլրդ դոլարի պետական պարտք, և դրա սպասարկման համար անգամ նոր վարկեր չեն տրամադրվում:

ՀՆԱ – ի համեմատ արտաքին պարտքը գերազանցում է 33 տոկոսը, ինֆլ յացիան կազմում է գրեթե 12 տոկոս, ազգային արժույթի՝ լիրայի անկումը չեն կարողանում կանխել, չնայած միլիարդավոր դոլարների ներարկումներին Կենտրոնական բանկի կողմից: Թուրքական ապրանքների ներկրումները բոյկոտվում են արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի կողմից, որոշ երկրներ սկսել են վերանայել ռազմարդյունաբերության ոլորտի պայմանագրերը… և այս ամենը կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին: Էրդողանի անհեռատես քաղաքականության շնորհիվ այդ երկիրը կոնֆլիկտի մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ: Այս իրավիճակում հակաահաբեկչական կոալիցիան կարող է նշանակել հակաթուրքական կոալիցիա:

Տարբերակ երկրորդ. Անհավանականության տեսության հաջորդ տարբերակը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության, Դոնբասի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միավորումը մեկ միասնական՝ փոխճանաչողության և փոխօգնության պայմանագրի հիման վրա ստեղծված կազմակերպությունը: Այսպես կոչված՝ մինի ՀԱՊԿ: Այս տարբերակը որքան անհավանական է թվում այսօր, այնքան հավանական ու իրատեսական կարող է դառնալ վաղը:

Այս անվտանգային օղակին հետագայում կարող են հարել նաև այլ՝ ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված երկրներ, որոնց համար սա դեպի ճանաչում տանող ամենակարճ ճանապարհը կարող է դառնալ: Այսքանով սահմանափակենք այս «անհավանական» տարբերակի գաղափարի թեման, որովհետև դրա զարգացման հեռանկարների մասին կարելի է մեկ ամբողջական վերլուծություն անել: Հաջորդ «անհավանական» տարբերակները՝ հաջորդիվ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ