20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս․ Արմեն Մուրադյան

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․ սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Հարգեք գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների խնդրանքը։

Հայեր ջան, միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ  հանուն բոլորիս առողջության։ Չէ, որ Բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով  չդիպչել դեմքին։

Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը  մենք միասին կհաղթենք Covid-19-ին։

Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ