28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է Թուրքիային պարզ ասենք, որ սա չի կարող շարունակվել. ԵԽ պատգամավոր

սդֆս

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ անհանգստության տեղիք է տալիս: Այսօր Բրյուսել եկել են մարդիկ, որոնք անհանգստացած են՝ մարդիկ են սպանվում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Հիլդե Վաութմանսը՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:

Հիլդե Վաութմանսը, դիմելով Եվրախորհրդարանի նախագահին, անդրադարձավ ԵՄ այն հայտարարությանը, որի համաձայն՝ ԵՄ-ն աջակցում է խաղաղ գործընթացին:

«Եկեք պարզ խոսենք, Դուք խոսում եք այս մասին, բայց ես զարմացած եմ, որ չկա ոչ մի խոսք կասետային ռումբեր օգտագործելու մասին: Եթե սրա մասին մենք  չխոսենք, Թուրքիան՝ որպես այդ ռումբերն ուղարկող, չի խոսի:

Երբ խոսում ենք Թուրքիայի հետ դրական օրակարգի մասին, մենք պետք է խոսենք հակամարտությունների մասին: Մենք պետք է սեղանին դնենք մեր բոլոր խաղաքարտերը և շատ պարզ ասենք, որ սա չի կարող շարունակվել»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ