23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու»․ պատգամավորը՝ լրագրողին /տեսանյութ/

Hraparak.am-ը գրում է․Այսօր Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Քրիստինե Պողոսյանի միջև։ Պատգամավորները խոչընդոտել են լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությունը՝ հարվածելով նրա միկրոֆոնին և սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։ 

Այս մասին տեղեկացնում է TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով համապատասխան գրառում և հայտարարելով, որ միջադեպի առթիվ պատրաստվում են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

Hraparak.am-ի հետ զրույցում Հարությունյանը մանրամասնեց՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը․ «Մեր լրագրողը մոտեցել է այդ պատգամավորներին, որ հարց տա, սակայն նրանք կոպիտ ձևով են արձագանքել, Քրիստինե Պողոսյանը խփել է TV5-ի միկրոֆոնին։ Մեր լրագրողը հարցրել է պատգամավորներին, թե ինչու են նման գրառումներ անում, ինչին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանն ասել է՝ «լավ ենք անում, գնա քո գործընկեր լրագրողներին հարցրու՝ ինչ բան է էթիկան, դու մեզ էթիկա մի սովորեցրու»։

Այնուհետև, ըստ հեռուստաընկերության տնօրենի, իրենց լրագրողը նորից է նույն հարցը ուղղել պատգամավորին, այդ ժամանակ արդեն Քրիստինե Պողոսյանն է միջամտել՝ սպառնալիքներ հնչեցնելով։ «Քրիստինեն ասել է՝ թող էս ամեն ինչը վերջանա, հատ-հատ բոլորդ պատասխան եք տալու։ Հետո նորից խփել է միկրոֆոնին ու ասել է՝ թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու։ Այսինքն՝ կոնկրետ սպառնալիք է հնչեցրել»,-ասաց պարոն Հարությունյանը։

Նշենք, որ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր TV5-ի ռեորտաժներից մեկի պատճենն ու լրատվամիջոցին նույնացրել ադրբեջանական քարոզչամիջոցի հետ։ TV5-ի լրագրողն էլ այսօր ԱԺ-ում Արթուր հովհաննիսյանին մոեցել էր հենց դրա վերաբերյալ հարց տալու, թե ինչու է նման վիրավորական գրառում կատարել, հատկապե,ս երբ TV5-ի պատրաստած ռեպորտաժը քարոզչական տեսնակյունից միանգամայն օգտակար է հայկական կողմի համար։ Բայց իմքայալականները կարծես թե սկսել են այլս թացը չորից չտարբերել, երկրի իրական շահը ճիշտ չգնահատել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ