20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանական պատգամավորը դիմում է գործարարներին՝ սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժում

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրել է.

«Տարածեք դիմումս Հայաստանի գործարարներին։

Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր,

Ժամն է։

Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։

Այսօր սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը։

Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։

Քաղաք առ քաղաք, շրջան առ շրջան ճանաչում եմ ձեզ։

Միասին կարո՛ղ ենք։

Կիսվե՛ք այս կոչով, նշեք գործարարներին, հիմա՛։

Իմ այս գրառման մեկնաբանության մեջ դրեք ձեր փոխանցման անդորրագիրը։

Այս պահին հայրենիքի կողքը կանգնողը հետո կվարձատրվի հազարապատիկ և՛ պետության, և՛ ժողովրդի կողմից։

Հայրս այսօր իր բիզնեսի ողջ շահույթն ու խնայողությունը՝ 10 միլիոն դրամ, փոխանցեց Հայաստան համահայկական հիմնադրամ՝ հայրենիք ունենալու համար։

Ի գո՛րծ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ