20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա համար իր առջև դրված խնդիրը». ռուս ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա համար իր առջև դրված խնդիրը, գրում է eadaily.com կայքը:

«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրել, նախապատրաստել և հարձակողական գործողություն է սկսել: Հինգ օրը շա՞տ է, թե՞ քիչ: Վեց օրում Իսրայելը լիովին ջախջախել է իրեն մի անգամ գերազանցող արաբական դաշինքին, 3 օրում Կարմիր բանակը գրավել է Քյոնիգսբերգը: Ինձ թվում է, որ 5 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն անգամ օրվա խնդիրները չեն կարողացել լուծել: Իլհամ Ալիևն արդեն բաց է թողել «աստեղային ժամը», քանի որ նշանակալի արդյունքներ չկան, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, ոչ մի խնդիր չեն կարողացել լուծել»,- նշել է Խոդարյոնոկը:

«Ինձ թվում է, որ նույնիսկ նրանց զինամթերքն է սպառվում. ևս 2-3 օր և այս պատերազմը կթուլանա: Պատերազմել պետք է արագ, հաջողության պետք է արագ հասնել: Թե չկարողացաք ձեր առջև դրված այս խնդիրներն առաջին երկու օրում լուծել, ուրեմն նույնիսկ երկու շաբաթվա մեջ չեք լուծի, և արդյունքում թույլ փոխհրաձգությունները կմնան»,- հավելել է ռազմական փորձագետը:

«Հասկանալու համար, թե ինչու Ադրբեջանի մոտ մարտական գործողություններ իրականացնելն այնքան էլ հաջող չի ստացվում, անհրաժեշտ է հայացք գցել 1990-ականներին՝ տեսնելու, թե ինչու նրանք այդ ժամանակ գրեթե ամեն բան կորցրին: Ադրբեջանի բնակչության շրջանում զինվորական ծառայությունը երբևէ ժողովրդականություն չի վայելել: Խորհրդային, այնուհետև ռուսական բանակում 30 տարվա ծառայությանս ընթացքում ես գեթ մեկ ադրբեջանցի օդաչու չեմ տեսել: Գուցե ընկերներս ավելի հաջողակ են եղել, համենայնդեպս, իմ հարցրածներից որևը մեկը նույնպես չի տեսել: Ժամանակին, երբ Ադրբեջանում տեղակայված էր 4-րդ համազորային բանակը, այնտեղ պարբերաբար զորահավաքային վարժություններ էին իրականացվում, պահեստազորից Ադրբեջանի քաղաքացիների էին կանչում, փորձում էին գումարտակներ և մոտոհրաձգային ստորաբաժանումներ հավաքել, սակայն այդ ամենը շատ վատ էր ստացվում: Ինչո՞ւ: Քանի որ ում կանչում էին, պարզվում էր՝ անցյալում կա՛մ խոհարար է եղել, կա՛մ հաց կտրող, կ՛ամ հնոցապան կա՛մ էլ ռազմական շինարարական ջոկատի զինվոր»,- նշել է Խոդարյոնոկը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ 
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ