16 Հոկտեմբերի, Saturday, 2021
KFC

Աբսուրդ․ Փաշինյանը գերագույն հրամանատարը չէ․ Հրապարակ

image-1599903373504

Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։

Իսկ Սահմանադրությունը պատերազմի եւ խաղաղության հաստատումը սահմանում է 118-րդ հոդվածով, ըստ այդմ՝ «ԱԺ-ն՝ կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում», ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում «պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը»:

Փաստ է, որ ո՛չ ԱԺ-ն է նման որոշում ընդունել, ո՛չ կառավարությունը՝ մենք գործ ունենք բանավոր հայտարարությունների հետ, որոնք չեն կարող հիմք դառնալ, որ վարչապետը հռչակվի ՀՀ գերագույն հրամանատար։

Սա նշանակում է, որ ԶՈՒ պատասխանատուն շարունակում են մնալ ՀՀ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբը։ Այսինքն, մի խելքը գլխին իրավաբան  չկա, որ հուշի իմքայլականներին՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որ իրենց ֆեյսբուքյան էջերը չողողեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով՝ վերնագրելով՝ «գերագույն հրամանատարը»։

Կամ էլ գուցե գիտեն, բայց հաճոյանում են առաջնորդին։ Աբսուրդն այն է, որ այս արտահայտությունն օգտագործում են նաեւ ընդդիմադիրները․ Էդմոն Մարուքյանը եւ նրա կուսակիցները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձեւակերպմամբ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ