26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որպեսզի Իսրայելը դադարեցնի ագրեսոր թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը, Երուսաղեմի պատրիարքը՝ Իսրայելի նախագահին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Գերաշնորհ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ կոչ անելով գործադրել ջանքեր՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։ 

«Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետեւանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում։ Պարոն նախագահ, ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, մատակարարում է Իսրայելը։ 

Իսրայելից ուղարկվող սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Նման գործելաոճը նշանակում է, որ Իսրայելը, որին անհրաժեշտ է ավելի շատ խաղաղություն, օգնում է Ադրբեջանին վերակենդանացնելու իր թշնամաքը հայերի դեմ՝ խաղաղաստեղծ դիրքորոշում որդեգրելու փոխարեն։

Սույն նամակով դիմում ենք Ձերդ գերազանցությանը՝ հայցելով միջնորդել Ձեր կառավարությանը՝ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները։

Դուք խաղաղասեր անձ եք եւ մեկը, որը քաջածանոթ է Հոլոքոստի եւ ջարդերի հետեւանքով իր ժողովրդի տառապանքներին, հետեւաբար, ապավինում ենք Ձեր խղճին եւ դատողությանը՝ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի Իսրայելը դադարեցնի ագրեսոր թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»,- շեշտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ