27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

Երեկ ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։

Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը՝

 

Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում այն հայտնվել է դեռևս 2016 թվականին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից բունկերի պայթեցմանը՝ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ այս հայտարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ