24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում դրսից ապակայունացնող ազդեցությունը կանխելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

f5f72f35462b46_5f72f35462b87.thumb

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիան դադարի, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը», – ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նա նշել է, որ փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացին այլընտրանք չկա:

«Ռուսաստանն ավանդաբար իր խնդիրը տեսնում է նրանում, որ թույլ չտա էսկալացիան, որ որպես միջնորդ պայմաններ ստեղծի փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար: Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», – հայտարարել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ