23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

«Ադրբեջանը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը». ԱԺ երեք խմբակցություններն ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

Ararat-Mirzoyan-2

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին  արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։

Նիստը մեկնարկելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինվորների հիշատակը։

Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունները։ Հայտարարությունը շրջանառված է ԱԺ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ստորագրություններով։

«ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիան։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս ձեռնարկած ագրեսիան, այդ թվում՝ խոշոր տրամաչափով զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, մշտապես ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը։  Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը։ ՀՀ զինված ուժերի բոլոր ինքնապաշտպանական գործողություններն ուղղված են այդ վտանգի չեզոքացմանը»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ըստ ԱԺ նախագահի, միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի նկրտումները՝ միջամտելու Արցախի հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանը։

Նա նաև հավելեց, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը  միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։

«Մենք պահանջում ենք իրերն իրենց անունով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ