05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ ԱԺ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնվող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը:

Անտեսել այս մարդկանց, սրերով ընդունել քննադատությունը, ավելին` քամահրական ու վիրավորական վերաբերմունք ցույց տալ, նշանակում է կրակել սեփական ոտքին և վտանգել ոչ միայն ներկա իշխանության ամրությունը, այլև երկրի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն առհասարակ:

Ուստի կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից և օր առաջ սկսել ջանքեր գործադրել խարխլված կամուրջները վերականգնելու, իշխանություն-քաղ. հասարակություն առողջ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Ցավոք կասկած չունեմ, որ կառավարող կուսակցությունը միայնակ ունակ չէ դիմագրավելու ներքին ու արտաքին ահագնացող սպառնալիքներին, ուստի իր բնական դաշնակցին վանելն ու ամբարտավան մենակության մեջ խարխափելը համարում եմ կատարյալ անհեռատես ու կործանարար վարքագիծ»:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ