19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

«Կարդում՝ կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ»․ Արմեն Աշոտյան

Ashotyan-Nikol1

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:

Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Թաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն դրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ:

Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինիչ:

Իդեպ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Դմիտրի Տրենինը, ով աշխարհահռչակ ԿԱՌՆԵԳԻ կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրենն է, այդ գրքի կապակցությամբ իր ռեզենզիայում Հայաստանի մասին գրել է.

«Հայկական վերնախավի զգալի մասը Ռուսաստանի նկատմամբ ունի քամահրական և սպառողական վերաբերմունք: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար այդքան էլ վստահելի դաշնակից չէ: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, ապա հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը կնվազի, և այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը կարոող է վերանայվել՝ առանց Ռուսաստանի շահերին մեծ վնաս հասցնելու»:

Կարդում՝ կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ»:

 
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ