29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդիրը վարչապետն է եւ կառավարությունը. հացադուլի նստած ՀՀ քաղաքացիները դիմում են Պուտինին /տեսանյութ/

Մեկ ամսից ավելի դեռևս արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ:

«Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով կառավարության դիմաց  հացադուլի են նստել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները՝ պահանջելով  ՌԴ-ն բացի սահմանները , և իրենք կարողանան վերադառնալ իրենց թողած աշխատանքին, ընտանիքներին:

«Էստեղ ինձ ոչ մեկ աշխատանքի չեն վերցնում: Նայում են, ասում են՝ մորքուր ջան, տարիքդ մեծ ա: Խնդրեմ, թող աշխատանք տան, ես կմնամ: Ես 30 հազար թոշակով ոնց ապրեմ: Առաջ կասկածում էինք, բայց հիմա համոզվել ենք: Բոլորի համար սահմանը բացել են, միայն Հայաստանի հետ չեն բացում»,-լրագրողների հետ զրույցում նշեց  բողոքող կանանցից մեկը՝ հավելելով, թե պատճառը Հայաստանի կառավարությունն է, խնդիրը վարչապետն ա »: 

Հիշեցնենք, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են՝ բացառությամբ Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

120037515_660135834639509_2901576445882353253_n 120048969_1205677823147619_7318995828531986759_n 120071152_253922909198317_9211140960473760151_n 119991023_367237538017433_2807857031867450544_n

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ