29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ովքեր կանգնած էին նոր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «Դոսյե»-ի գործի թիկունում»

դոսյե

««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը՝ ընդգծելով, որ այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։

Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում. «Իմ անձնական կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում այն ուժերի, անձանց կողմից, ովքեր շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածությամբ։ Այն ուժերի ու անձանց կողմից, ովքեր հակադրում են ռազմաքաղաքական ղեկավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ու դրանից կարճ ժամանակ անց տավուշյան դեպքերն են լինում։ Սա ընդհանուր պետք է դիտարկել…: Իմ անձնական կարծիքով՝ ովքեր կանգնած էին նոր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «Դոսյեն» այս ճանապարհով շրջանառության մեջ դնելու գործի թիկունքում։ Դա մի կենտրոն է, մի կետ է, որի գրասենյակը երևում է ԱԱԾ շենքի 3-րդ, թե 4-րդ հարկի պատուհանից։ Այդ գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում»,- ասել է Սահակյանը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ