20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ներդրումները Հայաստանից դուրս են հոսել: Տարին կփակենք երկնիշ անկումով. տնտեսագետ

2020թ. առաջին 6 ամիսներին Հայաստանում գրանցվել է 5,7 տոկոս տնտեսական անկում: Առաջիկայում, երբ կամփոփվեն 9 ամիսների ցուցանիշները, ըստ կանխատեսումների՝ կունենանք 7 -8 տոկոսանոց անկում: Տարին, կփակենք երկնիշ տնտեսական անկումով: Տնտեսագետ Գագիկ Մինասյանը համաձայն է փփորձագետների հետ, թե տարին կփակենք երկնիշ տնտեսական անկումով: «Այս տխուր ցուցանիշները պայմանավորված չեն կորոնավիրուսային  պայմաններով: Այս իրավիճակը կար մինչեւ կորոնավիրուսը. սա դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշումների արդյունք է, որը բերեց ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին՝ օտարերկրյա ներդրողների վստահության կորուստի», լրագրողնեերին ասաց Մինասյանը: 

Եթե 2017թ.՝ մինչեւ իշխանափոխությունը օտարերկրյա ններդրումները Հայաստանոււմ կազմում էին 93 մլրդ դրամ, ապա 2019թ. դրանք երկու անգամ  կրճատվեցին,  այս տարի արձանագրվեց  մինուս 11 մլրդի նվազում: Սա ննշանակում է ներդրումները ոչ միայն չեն գալիս Հայաստան, այլ ներդրումները Հայաստանից դուրս են  հոսել: «Սա նշանակում է 0 վստահություն մեր կառավարության նկատմամբ »,-Մինասյանը ուշադրություն է հրավիրում այն  փաստին, որ այս խայտառակ ցոուցանիշը գրաանցվել է  մինչեւ կորոնավիրուսը: 

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ