22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Մոսկվան չհավատաց արցունքներին։ Եւս մի ապտակ

2100-3

Մինչ ՌԴ մեկնող քաղաքացիները ՀՀ կառավարության դռանը չոքած՝ հորդորում, խնդրում, պահանջում են իշխանություններից՝ լուծել իրենց տեղափոխման հարցը, Մոսկվան հերթական ապտակն է հասցնում Փաշինյանին։ ՌԴ-ն հաստատել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են՝ բացառությամբ Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավտոհաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ: Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։ Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը շարունակում է հայտարարել, թե բանակցում է ռուսական կողմի հետ՝ ՀՀ քաղաքացիների մուտքը այդ երկիր ապահովելու ուղղությամբ։ 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ