23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Պետք է դանդաղ շտապել․ Սասուն Միքայելյան Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

Մեր պատերազմն այսօր գնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, դրա համար պետք է մի քիչ զգույշ լինենք, ինչ-որ պետությունների մասով: Մեր շահերի համընկնման դեպքում Ռուսաստանի դարպասն է Հայաստանը, Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը. «Խոշոր տերությունների վերադասավորման մեջ մենք պետք է խելոք լինենք, ճիշտ քաղաքականություն վարենք, որ չընկնենք նույն օրին, երբ ռուսները զենքը տվեցին թուրքերին, դուրս եկան, 1,5 միլիոն ժողովուրդը ցեղասպանվեց»:

Դիտարկմանը, որ ինքը Թուրքիայի հետ պատերազմի մասին է խոսում, իսկ իրենց խմբակցության պատգամավորները թուրք պատմաբանների հետ պատմության դասագրքեր են կազմում, Միքայելյանը նշեց, որ ինքն իր կարծիքն ասում է որպես ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատգամավոր, որպես Սասուն Միքայելյան. «Ես տեսնում եմ, մտավախություն ունեմ, հասկանում եմ: Մենք այդ ճամփան անցել ենք, 1,5 ժողովուրդ են փրթել:

Այսօր մեր գերնպատակն էտ ա: Ես չգիտեմ, թե ով ում է ուզում տանել, բայց պետության շահի գաղափար կա, ինչը պետք է պահել: Կարող ա էտ պատգամավորի անձնական շահերից ինչ-որ բաներ է բխում, բայց իմ շահերից չի բխում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ