23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Իրականում ո՞վ է սպառնում երեխաներին թողնել առանց խնամքի՝ Աննա Հակոբյանը, թե՞ բժիշկները

f1c2fe94c7d2972965ce7bacfe3e6900_M

Մի քանի օր է, ինչ Արյունաբանության կենտրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նշենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել լուծել արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Հաջորդ օրը հիվանդանոցի շուրջ 50 աշխատակից, այդ թվում նաև ՀՀ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը ազատման դիմում գրեցին։

Պարզ չէր, թե ինչ հիմնավորմամբ կամ պատճառով էր Արսեն Թորոսյանը որոշել ազատվել Սամվել Դանիելյանից, որին հենց ինքն էր նշանակել, բայց կենտրոնի աշխատակիցները պնդում էին, որ նա եզակի մասնագետ է, առանց որի ոլորտը չի կարող առաջ շարժվել: Ավելին, Գևորգ Թամամյանն էլ որոշումը որակել էր որպես «թայֆաբազության հետևանք»:

 Ի դեպ, նշենք նաև, որ Թամամյանը ներգրավված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ համատեղ հիմնադրած «Ժպիտների քաղաք» մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում: Մամուլը նաև գրում էր, որ նա անգամ Աննա Հակոբյանի հովանավորչությունն է վայելում:

Այս աղմկահարույց միջադեպին հետևեց Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս աղմկալից գրառումը: Նա նախ նշել էր, որ հանձնարարել է նախարարին երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, իսկ այնուհետև շարունակել.

«Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:

Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»:

Այլ կերպ ասած, Փաշինյանը կասկածի տակ էր դրել բժիշկների ոչ միայն պրոֆեսիոնալիզը, այլ նաև բարոյական նկարագիրը: Բժիշկներն իհարկե, արձագանքեցին Փաշինյանին և փորձեցին ևս մեկ անգամ բացատրել, այն, ինչ առանց այդ էլ շատ ակնհայտ էր: Նրանք այդ քայլին են գնացել պարզապես իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին առանց օգնության թողնելու սպառնալիքին, մասնավորապես արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշել է.

«Որևէ բժշկի կողմից երբևէ որևէ սպառնալիք չի եղել, դիմում գրելը և աշխատանքից ազատվելը բժշկի սահմանադրական իրավունքն է, դա Հիպոկրատի երդման հետ կապ չունի: Ես հավաստիացրել եմ բոլոր ծնողներին, որ որևէ երեխա այս ակցիայից չի տուժելու և որևէ մեկը առանց խնամքի չի մնալու: Մենք ամեն ինչ անելու էինք դրա համար»:

Ինչևէ, Սամվել Դանիելյանը վերականգնվեց իր պաշտոնում, Գևորգ Թամամյանը հետ վերցրեց դիմումը, բժիշկները՝ նույնպես: Բայց, այս ընթացքում մեկ այլ սկանդալ տեղի ունեցավ նորից Արյունաբանական կենտրոնի շուրջ:

Այն ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը, առանց իրավիճակին ծանոթ լինելու, իրեն բնորոշ ձևով մեղադրանքներ էր հնչեցնում բժիշկների հասցեին և բարոյախրատական ճառեր տալիս, նրա կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները:

Իսկ կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում էին հենց այդ բարեգործական հիմնադրամի հատկացումներից, որի միջոցների գոյացման հարցում, հիշեցնենք, Աննա Հակոբյանը սկզբունքային մոտեցում չուներ:

«Եթե գումարների հետ օրինականության խնդիր կա, ես դեմ չեմ, թող վճարեն հիմնադրամին»,-մոտավորապես նման միտք էր արտահայտել նա:  Եվ, իհարկե, գաղտնիք չէ, որ շատերը հատկացոմներ անում էին այդ հիմնադրամին հենց այդ հանգամանքից ելնելով, որ այն ղեկավարում է վարչապետի կինը:

«Անակնկալ էր, մեծ անակնկալ, ես գիտեմ ինչպիսի լուծում կստանա, քանի որ առանց այդ հիմնադրամի շատ դժվար եմ պատկերացնում մեր գործընթացը»,- ասել է արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Իսկ մամուլը գրեց, որ ոչ թե անակնկալ որոշում էր, այլ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված է դրանից ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման հետ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ խնդիրը կայանում էր նրանում, որ պրոֆեսոր Դանիելյանի պաշտոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ունեցել է իր ֆավորիտ թեկնածուն և Աննա Հակոբյանի հետևողական ջանքերով Արսեն Թորոսյանը որոշում էր կայացրել ազատել Դանիելյանին՝ Աննա Հակոբյանի թեկնածուին նշանակելու համար։

Ստացվում  է, որ բժիշկները, Թամամյանի և Դանիելյանի գլխավորությամբ, ի չիք են դարձնում Աննա Հակոբյանի պլանները, և վարջինս առանց մտածելու, կամ մտածելով ու դիտավորյալ, այսպես ասած «ինադ» ընկնելով հրաժարվում է որպես վարչապետի տիկին զբաղվել երեխաների բուժման համար այդքան կարևոր դրամների հավաքագրել՝ «գնացեք, ինչ ուզում եք արեք» սկզբունքով: Այսքանից հետո հարց է առաջանում՝ այդ ո՞ւմ արարքն է բարոյական առումով խնդրահարույց և ո՞վ է սպառնում երեխաներին թողնել առանց խնամքի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ