12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ինչն է խանգարում Փաշինյանին, ինչու է այդքան անհանգիստ․ Հրապարակ

Ժամանակին «լայվերով» «Քաղաքացու հետ զրույցներ» վարող վարչապետը հիմա էլ սկսել է քաղաքացիներին նամակներ գրել, ինչ-որ բացատրություններ տալ։ Լավ է, իհարկե, որ երկրի ղեկավարը հաշվետու է հասարակությանը, սակայն երբ խորանում ես գրառումների բովանդակության մեջ, հաշվետվության տպավորությունը հիմնովին փոխվում է։ Այդ գրառումների հիմնական մասը մեղադրանքներ են, մուննաթ, հոխորտանք, սեփական անսխալականության մեջ համոզվածության արտահայտություններ, անգամ եթե խոսում է սխալներից, ու արտաքուստ թվում է, թե անգամ ընդունում է իր սխալները։ Երեկվա գրառումը, օրինակ, այն մասին էր, որ «իմ սխալն ավելի ճիշտ է, քան ձեր ճշմարտությունը», որովհետև ես, իմ բոլոր սխալներով հանդերձ, հաջողության եմ հասել, իսկ դուք՝ ոչ։

Հերթական անգամ 2018-ի իրադարձությունները սեփականաշնորհելու, այն գերագնահատելու, կատարվածի ազդեցությունից ու տիրույթից դուրս չգալու մասին էր խոսում այդ գրառումը։ Այն մասին, որ երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները։ Այն մասին, որ նա շարունակ հետ է նայում և վերլուծում իր անցած ուղին՝ առաջ նայելու փոխարեն։ Նաև այն մասին, որ ինչ-որ մարդկանց մեղադրանքներն ու կարծիքները մի կողմից այնքան կարևոր են, որ խանգարում են կենտրոնանալ վարչապետի աշխատանքի վրա, մյուս կողմից՝ անընդհատ այդ մարդկանց արձագանքելու, շշպռելու պահանջ ունի մարդը։

Եվ վերջապես այն մասին, որ նա չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց, որը կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու և իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու։ Այդ թիրախը մե՛կ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, մե՛կ Հրայր Թովմասյանը, մե՛կ Գագիկ Ծառուկյանը, մե՛կ Արթուր Վանեցյանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ