19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանը ձանձրացե՞լ է՝ փոխում է հետաքրքրությունը

timthumb (1)

Նախօրեին վարչապետի տիկինը հրապարակային հրաժարվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնությամբ զբաղվող հիմնադրամի ղեկավարությունից։ Այսօր արդեն հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Աննա Հակոբյանը խորացնում էիր միլիտարիստական՝ կամուֆլյաժով, զենք-զրահով կերպարը, որը խաղաղության քարոզով հանդես եկող տիկնոջ կերպարը անընկալելի դարձրեց հասարակական շրջանակներում։

Վարչապետի տիկինը, հետ չմնալով ամուսնուց՝ ծայրահեղ տարբեր դաշտերում է տեղավորում սեփական կերպարը՝ մեկ փամփուշտներից զարդեր ձուլելով եւ Մեհրիբան Ալիեւային ռեւերանսներ անելով, մեկ կամուֆլյաժ հագնելով։

Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական  պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Զինվորական  պատրաստության վարժանքներ կազմակերպվում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Աննա Հակոբյանի մամուլի գրասենյակը, ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն  զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:

Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:

Վարժանքների սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:

Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝  [email protected] հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը:

Հ․Գ․ Դարձյալ օդում կախվում է հարցերի հարցը՝ երկրի թիվ մեկ զույգը ինչ արժեքների ու համոզմունքի դաշտում է։ Եւ շփոթն ու ցուփցվանգը շարունակվում է։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ