20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել. «Փաստինֆո»

Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003 թվականին ծնված աղջիկը (անհատական տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը), այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են՝ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չի հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։

Ըստ լրատվամիջոցին փոխանցված տեղեկությունների՝ աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկնիլիկայում։

«Փաստինֆո» լրատվականը կապ է հաստատել բժշկական կենտրոնի հետ, որտեղ այս պահին գտնվում է պատվաստումից տուժած աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից տեղեկացրել են, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, երկու հետազոտություններ նա կանցնի վաղը, որից հետո կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ